Էյֆելյան աշտարակը այցելուների համար բացվել է աշխատողների 7-ժամյա գործադուլից հետո, որն ուղղված էր գրպանահատների թվի մեծացման դեմ: Այս մասին հայտնում է France 24-ը:
Աշտարակի աշխատողները իշխանություններին կոչ են արել երաշխավորել, որ կընդունվեն երկարաժամկետ և արդյունավետ միջոցառումներ խնդրի դեմ պայքարի համար, որի զոհն են ամեն օր դառնում բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Աշխատակիցներից մեկը պատմել է, որ գրպանահատները սովորաբար աշխատում են 4-5 հոգանոց խմբերով, սակայն երբեմն խմբում կարող է նաև 30 գող լինել: