Ռումինիայի նախկին բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի նստավայրը առաջին անգամ բացվել է այցելուների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, Ռումինիայի նախկին նախագահի Գարնանային պալատ (Primaverii) կոչվող նստավայր այցելությունը կարժենա 4 դոլար կամ 15 լեյ: Այցելուները հնարավորություն կունենան շրջելու 80 առանձնասենյակ, առանձին կինոթատրոն, մի քանի լողավազաններ և շուրջ 3.5 հեկտար տարածության վրա գտնվող հանդերձարան ունեցող պալատում:

 

Նստավայրը 1960-ականներին նախագծվել է ռումինացի դիկտատորի անմիջական մասնակցությամբ: Նշվում է, որ Չաուշեսկուն անձամբ էր ընտրում նստավայրի խճանկարները և ջահերը:

 

Ռումինիայի նախկին նախագահին և նրա կնոջը' Ելենային 1989թ-ի դեկտեմբերի 25-ին մահապատժի են ենթարկել ինքնաձիգի կրակահերթով: