Երկամյա նորոգումից հետո այցելության համար բացվել Է Էյֆելյան աշտարակի ստորին յարուսը: Ավարտված վերակառուցման գլխավոր նորույթն այնտեղ թափանցիկ հատակի տեղակայումն Է, որը մասնակիորեն փոխարինել Է սովորական ծածկույթին: Բոլոր ցանկացողները կարող են կանգնել համայնապատկերային պատշգամբում եւ հայտնվել ոտքերի տակ առանց տեսանելի հենարանի՝ գետնից 57 մետր բարձրության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Բացման արարողությանը մասնակցել Է մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն:

 

Առաջին հարկն ամենաստորինն Է Էյֆելյան աշտարակի երեք վերգետնյա յարուսներից: Առաջին յարուսում նորոգման աշխատանքները նստել են 30 միլիոն եվրո:

 

Էյֆելյան աշխարակը, որը գտնվում Է Սենի առափնյա փողոցում, բացվել Է 1889 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ: Այն ամենահաճախվող վճարովի տուրիստական օբյեկտներից մեկն Է աշխարհում. ամեն տարի մուտիքի տոմս Է գնում ավելի քան 7 միլիոն մարդ, տոմս, որը թույլ Է տալիս բարձրանալ աշտարակի երեք հարկերից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: