Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան - Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

 

Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

 


Աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Հերթականությամբ երթևեկության համար փակվել են կամրջի ձախ, ապա աջակողմյան երթևեկելի գոտիները։

 


Վերանորոգվել են կամրջի բարձր հենարանները, նորացվել են էստակադայի հատվածի դեֆորմացիոն կարերը, ամբողջությամբ հիմնանորոգվել է երթևեկելի մասը, կատարվել է օրտոտրոպ սալերի հիդրոմեկուսացում, դրենաժային համակարգի տեղադրում, աջակողմյան հատվածի արգելափակոցները փոխարինվել են նորով, տեղադրվել են երկշերտ ասֆալտաբետոնե ծածկ, նոր ճանապարհային նշաններ և անվտանգության տարրեր։
Վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ.-ին։ Շինարարությունն ավարտվել է երաշխիքային ժամկետի շրջանակներում: