Եգիպտոսը փակել է իր հանգստավայրերը՝ Իրանի զբոսաշրջիկների համար. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Առկա տեղեկություններով՝ դա կապված է Եգիպտոսի զինվորականների և Իրանի կառավարության լարված հարաբերությունների հետ:
Իրանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր արտոնել էր Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսին, որի ղեկավարման տարիները նշանավորվում են 1979թ.-ից հետո Իրանի հետ հարաբերությունները լավացնելուն ուղղված քայլերով: