Անկախ քննիչների խումբը գտել է փաստաթղթերի ու անձնական զենքի լուսանկարները, որոնք հայտնաբերվել էին կործանված ռուսական Su-25-ի զոհված օդաչուի մոտ: Հաղորդում է «Նովայա գազետա»-ն:
Նշվում է, որ օդաչուն, ամենայն հավանականությամբ, սպանվել է արդեն գետնի վրա: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օդաչուն կատապուլտով դուրս է նետվել եւ սպանվել է ահաբեկիչների հետ մարտում:
Երեկ էլ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում են սիրական Իդլիբում խոցված Սու-25–ի օդաչուի կյանքի վերջին րոպեները։
Ձայնագրությունում լսվում են Ռոման Ֆիլիպոնովի վերջին բառերը, որից հետո պայթյուն է հնչում: