Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցցանցերում գրառումներ կատարելով հայտնում են ադրբեջանցի օգտատերերը:
Որոշ օգտատերեր գրում են, որ հեռարձակումների արգելափակումը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հետ, և որ իշխանությունները հերթական անգամ ցանկանում են քաղաքացիներին կտրել ինֆորմացիայի աղբյուրներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին:
2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր: