Ազգային ժողում քննարկվում է բույքմեյքերական կետերի գործունեությունը կանոնակարգող և վերահսկող օրենքի նախագիծ: Հարցի հիմնական զեկուցող՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել ֆարմանյանը նշեց, որ օրենքի նախագիծը կարգելի տասնութ տարին չլրացած անձանց մուտքը խաղատներ և բույքմեյքերական կետեր:

Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ օրենքով նախատեսված խախտումների դեպքում խաղատները և բույքմեքերական կետերը  կտուգանվեն երկու միլիոնից հինգ միլիոն դրամով:

 

Պատգամավորի համոզմամբ՝ ելնելով այս շուկայի առանձնահատկություններից՝ կարևոր է ընդգծել նաև, որ եթե խաղատներ մուտք գործեն անչափահասներ՝ տվյալ խաղատունը պարզապես կզրկվի լիցենզիայից: 

«Այս օրենքի նախագծով ստեղծվում է, սակայն, անհավասար պայմաններ այն ընկերությունների համար, որոնք գործունեություն են ծավալում ինտերնետ տիրույթում և լիցենզավորված չեն Հայաստանում: Կառավարությունն առաջիկայում կներկայացնի օրենքի նախագվիծ, որով լիցենզավորման պահանջը պարտադիր կլինի նաև օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների համար»,-ասաց Ֆարմանյանը: 

Նշենք, որ օրենքի նախագծին կողմ էին և՛ ընդդիմությունը, և՛ հանրապետականները, և՛ Կառավարության ներկայացուցիչը, ինչը ոգևորեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:

«Ա՛յ, որ ուզում եք՝ ստացվում է»,-պատգամավորների դիրքորոշմանն անդրադարձավ Շարմազանովը:

Օրենքի նախագիծը կդրվի երկրորդ ընթերցման, քանի որ Աժ պետաիրավական հանձնաժողովում ևս ստացել է դրական եզրակացություն: