Հայաստանում այսօր և վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:
«Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, ովքեր գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասաց նա։