Shamshyan.com-ը գրում է

Երեկ՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։

Vարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: