Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մասին:
«Երբեմն թարմության կարիք ես ունենում, կարծում եմ՝ սա ինձ համար լավագույն պահն էր, քանի որ Մանչեսթերում կային բաներ, որոնք չաշխատեցին: 29 տարեկան եմ և ցանկանում եմ շատ խաղալ, քանի որ մի քանի տարուց կավարտեմ կարիերաս:
Այդ պատճառով՝ միգուցե սա ճիշտ պահն էր ինչ -որ բան փոխելու համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար, նոր ակումբ, որտեղ ամեն բան պետք է սկսեմ զրոյից:
Ես շատ բան եմ սովորել նախորդ մարզիչներիցս՝ Յուրգեն Կլոպից և Ժոզե Մոուրինյուից: Ցանկանում եմ ավելին սովորել Արսեն Վենգերից: Դեռ վաղ է համեմատել նրանց, քանի որ ինձ ժամանակ է հարկավոր Արսեն Վենգերի հետ աշխատելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է standard-ը: