Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրի վավերացմանը:
Համաձայնագիրը վավերացման պահից կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:
Ըստ հիմնավորման, համաձայնագիրը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության' սահմանված նմուշի այն փաստաթղթերին/տեղեկանքներին/ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց:
Համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը: