Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:
Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն և անվտանգություն, ինչպես նաև արդար և հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան:
Համաձայնագիրը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցման, վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: