SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ նշված հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Փետրվարի 15-ին, կեսօրին քրեակատարողական հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել բուժմասի դատապարտյալ Գեղամ Մելքոնյանի քնելատեղիում։ Խուզարկությամբ ներքնակի տակ հայտնաբերվել է 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ, իսկ անձնական խուզարկության ժամանակ Գ. Մելքոնյանի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողները պահանջել են, որպեսզի Գ. Մելքոնյանը բջջային հեռախոսն ու լիցքավորիչները հանձնի, սակայն նա հրաժարվել է ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին, ինչից հետո Գ. Մելքոնյանի նկատմամբ բանտի աշխատակիցնրը ֆիզիկական ուժ և հատուկ միջոց (ձեռնաշղթա) են կիրառել և առգրավել են նրա մոտ եղած բջջային հեռախոսն ու լիցքավորիչները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: