Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:
Հարցման արդյունքներով՝ «Տարվա պատգամավոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հարցվող քաղաքացիների փոխանցմամբ՝ Փաշինյանը հենց այն պատգամավորն է, ով իր սուր դիտողություններով և փաստարկված քննադատություններով իշխանություններին ստիպում է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ։
Մրցանակը ստացավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։