Երբ իրերով լի մեքենաների կայուն հոսքը վեց շաբաթվա դաժան մարտերից հետո երկար հերթերում սպասում էր Լեռնային Ղարաբաղից դուրս գալուն, դժվարությամբ ընթացող բեռնատարը մնաց հետևում: Այն մի ամբողջ խանութ էր հիշեցնում, որտեղ երևում էին դուրս ցցված իրեր, որոնք չգիտեին, թե ի վերջո որտեղ է հայտնվելու, գրում է Foreign Policy News պարբերականը՝ անդրադարձ կատարելով ղարաբաղյան հետպատերազմյան իրադարձություններին: Մարդիկ, ովքեր ունակ չէին տեղափոխելու իրենց անասունները, պարզապես սպանում էին նրանց՝ գլխատելով հավերին և ձիերին։ Տաք գոլորշին բարձրանում էր սառը օդի միջով: Մյուսները իրենց նախիրների հետ կիլոմետրերով քայլում էին լեռնային նեղ ճանապարհներով՝ հույս ունենալով, որ չեն սպանվի ուժասպառությունից կամ առաջիկա ավտոմեքենայի վթարից: Սա արտագաղթի ողբերգական դեմքն է՝ մարդկանց լայնածավալ միգրացիան մի երկրից, որը բառացիորեն մեկ օրվա ընթացքում փոխել է տերերին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր անց հայտարարեց այս փոքրիկ, լեռնային անկլավի համար Ադրբեջանի հետ պատերազմը դադարեցնելու մասին։ Հազարավոր էթնիկ հայեր ստիպված են լքել իրենց հողերը, որոնք տրվել են Ադրբեջանին: Անգամ նախքան Փաշինյանի՝ Ֆեյսբուքում պատերազմի ավարտի մասին հայտարարությունը, որը վերջ պիտի վեց շաբաթվա դառը մարտերին, հայերն արդեն իսկ ունեին կորուստների համատարած զգացում: Երեք կողմից մահմեդական հարևաններով շրջապատված քրիստոնեական երկրի և ավելի քան մեկ դար առաջ ցեղասպանություն հաղթահարելու համար պայքարող ժողովրդի համար ազգային հոգեկերտվածքում գերակշռում են էքզիստենցիալ վախերը: Ամենուր մարդիկ զայրացած են այն բանի համար, որ Թուրքիան, որը սատարում էր Ադրբեջանին այս հակամարտությունում և երբևէ պաշտոնապես չի ճանաչել 1915 թվականի՝ մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը, փորձում է ջնջել իրենց: Հիմա, երբ հայերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, նրանք քիչ բան են տանում իրենց հետ: Գյուղացիներից ոմանք, զգալով, որ այլևս կորցնելու բան չունեն, հրկիզում են իրենց տները՝ մխիթարություն գտնելով նրանում, որ իրենց թշնամիները երբեք չեն կարող այնտեղ քնել: «Ինչպե՞ս կարող եմ թողնել, որ մահմեդականն այնտեղ ապրի»,֊ ասաց է 34-ամյա Արսեն Մնացականյանը, ում ձեռքերը մրից սևացած և արյունոտված էին: «Այստեղ գյուղացիներն ապրում են իրենց հողի, կենդանիների հետ։ Դա կորցնելը նրանց համար ամեն ինչ է։ Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, բայց մեզ միշտ խոշտանգել են։ Բայց ես վստահորեն ասում եմ ձեզ, որ քրիստոնյաները կվերադառնան այստեղ»,֊հավելեց երիտասարդը, գրում է պարբերականը: Հոդվածի հեղինակը նշում է, որ բազմաթիվ՝ իրենց տունը ստիպողաբար լքած բնակիչներ զայրացած են ՀՀ վարչապետի վրա, որ նա ստորագրել է հրադադարի փաստաթուղթը։ Հայաստանում նույնպես բողոքի ցույցեր են ընթանում, որտեղ պահանջում են նրա հրաժարականը։ Հոդվածագիր հեղինակի զրուցակիցներից մեկն անգամ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը եթե հրաժարական չտա, ուրեմն պետք է ինքնասպան լինի կատարվածից հետո․ «Նա պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի»,֊նշել է հեղինակի հայազգի զրուցակիցը։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի»․ Foreign Policy News֊ի անդրադարձը (լուսանկարներ)
17:35 - 24.Նոյեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
18/05/24 13:30
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
04/05/18 14:49
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը պետք է լինի ՀՀ վարչապետ. դրանում որևէ կասկած չի կարող լինել. Սեյրան Օհանյան
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
16/05/24 08:50
«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»
27/04/24 10:45
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան