ՀՀ արդարարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց նախարարության գործունեության մեկ տարին:

Նախարարը, որպես տարվա ձեռքբերում, խոսեց պետական ծառայությունների մատուցման օնլայն տարբերակների մասին և նշեց, որ 2017 վերջին արդեն 67 պետական ծառայություն մատուցվում է օնլայն տարբերակով: Ի թիվս այլ ձեռքբերումների՝ նախարարն անդրադարձավ նաև առողջապահության համակարգ+քրեակատարողական համակարգ խնդիրներին և նշեց, որ այս տարի նախարարությունը պատրաստվում է առողջապահական ծառայությունը ամբողջապես հանել քրեակատարողաական ծառայությունների ոլորտից:

Ըստ նախարարի՝ առողջապահական ծառայությունն այսուհետ կենթարկվի Արդարադատության նախարարությանը:

Տարվա ձեռքբերումների թվում Դավիթ Հարությունյանը նշեց նաև կոռուպցիայի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշելով, որ դրանք մեկ ամսում հնարավոր չէ տեսնել: 

Նախարարը պայքարի մեթոդներից օրինակ բերեց ներդված շահերի հայտարարագրման ինստիտուտը, ապօրինի հարստաահարման մասին օրենքը, կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումը: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի տարբերակ՝ նախարար Հարությունյանը նաև առանձնացրեց այն, որ պաշտոնյաների համար սահմանափակվել է կանխիկ գործարքների գումարների չափը: 

Նախարարը կոռուպցիայի դեմ պայքարի այլ գործիքներ ևս բերեց, որոնք հատկապես մշակված են դատավորների, նրանց վարքագծի կանոնների համար. «Սրանք գործիքներ են, որոնք կոչվում են քաղաքականության գործիքներ: Մի շարք նոր գործիքներ ներմուծվել են, որոնք լայնացրել են առկա գործիքները»,-նշեց նախարարը: 

Լրագրողները նախարարից  հետաքրքրվեցին՝ ինչով է պայմանավորված ՀՀ-ից ՄԻԵԴ ուղարկված դիմումների առատությունն ու արդյո՞ք դա վկայում է, որ հայաստանյան արդարադատության համակարգը կոռումպացված է: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Եթե արդարադատության որակը երկրում ցածր է, դա գործոն է, որ ՄԻԵԴ դիմումները շատ լինեն: Բայց, որպես կանոն, դատարաններում կողմերից մեկը, որը պարտված է, դժգոհ է արդարադատությունից: Ես շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, ովքեր դատարանում պարտվում են և գոհ են արդարադատությունից: Այնպես որ, ուղղակիորեն ասել, որ դատական համակարգը կոռումպացված է, ընդունելի չէ»: 

Անդրադառնալով Նուբարաշենի կոյուղու համակարգի խնդրի արդյունքում ստեղծված իրավիճակին, նախարար Հարությունյանն ընդգծեց. «Նուբարաշենում եղել է հողի սողանք, որի պատճառով վնասվել է կոյուղու համակարգը և դրա լուծումը շատ պարզ չէ: Այն լուծումը, որը հիմա տրվում է, ժամանակավոր է: Մենք դեռևս անցյալ տարի ենք  իրականացրել նախագիծ, մենք, որպես պետական մարմին, պետք է իրականացնենք գնում: Պատասխանատու ենք ստեղծված իրավիճակի համար, բնականաբար, պատասխանատու ենք, մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար: Մենք պատասխասանատու ենք առողջապահության վատ որակի համար, շենքային խնդիրների համար, պատասխանատւ ենք բազում այլ խնդիրների համար: Բայց միայն պատասխանատու չենք, մենք նաև  անում ենք քայլ»: