Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Հարությունյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Պետիկի Հարությունյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան մեկ այլ հրամանագրով Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդ-վա¬ծի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարա-դատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մանուկի Մելքոնյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: