ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին շնորհում է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրիկի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ