Tert.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին թեկնածությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

 

Այս մասին Tert.am-ին տեղեկությունը հաստատեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին, ով այդ պաշտոնում ընտրվել էր 2007-ին:

 

Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածությունն առաջարկում է ՀՀ նախագահը, իսկ Ազգային ժողովը ընտրում է փակ, գաղտնի քվեարկությամբ:

 

Գևորգ Կոստանյանի անունը մշտապես շրջանառվում էր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում: Եվ ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ տեղի կունենա ՀՀ նոր գլխավոր դատախազի ընտրությունը:

 

Հիշեցնենք, որ Սահմանադրության Հոդված 103.-ի համաձայն՝ գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը' 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

 

Օրենքով սահմանված դեպքերում հանրապետության նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: