Հուլիսի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամները. «Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակել`
Վոլոդյա Հովհանսիսյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)
Արտյոմ Սերդակյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ
Արթուր Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Սամվել Վասիլյանին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ»: