Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի անունից պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին, որով նախագահը խնդրում է նախարարին պաշտոնից ազատել երկրի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիին. փոխանցում է Trend-ը:
Նամակը հանձնվել է ԱՆ-ին հուլիսի 13-ին:
Համաձայն Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության հաղորդագրության' նամակը ստանալու փաստը ԱՆ-ում հաստատել են: