Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հրաժարվել է աշխատանքից ազատել երկրի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիին, ինչի մասին պաշտոնական հայցը նախօրեին իր նամակով ներկայացրել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Պատասխան նամակում Ցուլուկիանին նշել է, որ «իր համար անկախ կոմպետենտ և ուժեղ դատական համակարգի առկայությունը պետական առաջնայնության հարց է հանդիսանում»:
«Ես նպատակահարմար չեմ գտնում օգտվել ինձ տրամադրված լիազորություններից և զբաղեցրած պաշտոնից ազատել գլխավոր դատախազին»,-ասել է նախարարը:
Ցուլուկիանին իր նամակում նաև նշել է, որ հարկավոր է հարգանք ցուցաբերել դատարանի և դատավորի ընդունած որոշումների նկատմամբ՝ անկախ այն բանից, թե դրանք դուր գալիս են նախագահին, թե՝ ոչ:
Վրաստանի նախագահը պահանջել էր պաշտոնանկ անել դատախազ Քբիլաշվիլիին այն բանից հետո, երբ խախտելով միջազգային կոնվենցիաները՝ նա քրեական պատասխանատվությունից ազատել էր բանտի սկանդալային կադրերի հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեին, ով մեղադրվում էր մարդկանց կտտանքների ենթարկելու մեջ: