Վրաստանի Գլխավոր դատախազությունը հերքել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Օտար Կախիձեի այն պնդումները, ըստ որոնց՝ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքներն արվել են առանց առկա ապացույցների: Այս մասին հաղորդում է baltinfo.ru-ն:
«Բազմաթիվ հետաքննչական միջոցառումներ են իրականացվել, հարցաքննվել է 100 վկա, առկա են տեսանյութեր, ինչպես նաև փորձագետների եզրակացություններ: Այս գործի վերաբերյալ հավաքված փաստաթղթային ապացույցները մոտ 80 հատոր են կազմում»,- ասվում է դատախազության հրապարակած հայտարարության մեջ:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը նշել է նաև, որ անլուրջ է համարում Սաակաշվիլիի փաստաբանի հայտարարությունն այն մասին, որ իր պաշտպանյալի հանդեպ մեղադրանքներն անօրինական են ներկայացվել: