Ինչպես հայտնում է itar-tass-ը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է Վրաստանի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի քրեական գործերով հարցաքննության: Այս մասին հայտնում է Itar-tass-ը: Այդ մասին լրագրողներին Թբիլիսիում հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:

 

Գործերի թվում է նաև երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրման գործը։

 

Հիշեցնենք, որ «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթը վկայակոչելով դատախազության իր աղբյուրը, նշում է, որ Սաակաշվիլին և այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ներկա են եղել Ժվանիայի սպանությունը, որը տեղի է ունեցել 2005 թվականին փետրվարին, Թբիլիսիի մերձակայքում՝ Շավնաբադա նախագահական նստավայրում: