Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հարցաքննության չի ներկայացել երկրի գլխավոր դատախազություն, որը պլանավորում Էր նրան հարցաքննել մի շարք գործերով: Գլխավոր դատախազությունն առայժմ չի մեկնաբանել իրադրությունը, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

Սահակաշվիլիին պատրաստվում Էին հարցաքննել միանգամից մի քանի գործերով: Մասնավորապես, նրան պետք Է հարցեր տային 2005 թվականին վարչապետ Զուրաբ Ժվանիայի զոհվելու գործով, ինչպես նաեւ այն անձանց համաներման առնչությամբ, որոնք դատապարտվել Էին 2006 թվականին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով, եւ 2009 թվականին Մուխրովանիում Վրաստանի զինված ուժերի գումարտակի խռովության կասեցման հատուկ գործողության անցկացման գործով:

 

Նախկին նախագահն ինքը, որը Վրաստանից մեկնել Է անցյալ տարվա նոյեմբերին երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, հայտարարել Է, թե մտադիր չԷ հարցաքննության համար ժամանել Թբիլիսի, հավելելով, որ իր դեմ «կեղտոտ քաղաքական խաղեր են» ձեռնարկվում:

 

Մարտի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազության մոտ բախում Է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Կեսօրին գլխավոր դատախազության շենքի մոտ Էին հավաքվել նախկին նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները: «ԻնտերպրեսՆյուս» գործակալության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանները Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցներին ու հակառակորդներին բաժանել են կենդանի միջանցքով, ձերբակալվել Է մի քանի հոգի: