Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին չի բացառել հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով նախագահ Սաակաշվիլիի հարցաքննության հնարավորությունը, սակայն հավելել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա Սաակաշվիլիին հարցաքննության կանչել որևէ գործով:

 

Ավելի վաղ վարչապետն ու գլխավոր դատախազը բազմիցս նշել էին, որ Վրաստանի նախագահին կարող են հացաքննության կանչել մի շարք գործերի շրջանակներում:

 

Քբիլաշվիլին նշել է, որ դատախազությունը ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ միասին քննում է Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները, և չի բացառվում, որ մահվան պաշտոնական վարկածը կփոխվի: