Նախօրեին տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ավագ դստեր՝ Աննայի նշանադրության արարողությունը, որը վարել են Գարիկ Պապոյանն ու Վաչեն: Hayeli.am-ի տեղեկություններով՝ Աննան նշանադրվել է Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի եղբոր որդու հետ: Նշենք, որ Մանվել Բադեյանի եղբայրը մի քանի տարի առաջ դժբախտ պատահարի՝ վթարի զոհ էր դարձել:
Միջոցառմանը հիմնականում հրավիրված են եղել երկու ընտանիքի ամենամտերիմ հարազատները:
Նշենք նաև, որ Հովհաննես Մանուկյանն ունի 2 դուստր և մեկ որդի:
Լուսանկարում՝ Հովհաննես Մանուկյանի դուստրերն են ՝ Աննան՝ ձախից