Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան։

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.

 

Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։

 

Ֆադեյ Չարչօղլյանի աշխատանքային գործունեությունը

1996 թ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆունկցիոնալ խնդիրների վարչության կցորդ։
1996-1997 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի կցորդ։
1997-1999 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության կցորդ։
1999-2002 թթ. - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ Քարտուղար, երկրորդ քարտուղար, ապա՝ հյուպատոս։
2002-2003 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության երկրորդ քարտուղար։
2003-2005 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի բաժնի պետ, ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար։
2005 թ. - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար։
2005-2010 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ։
2010 թ. մարտի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2012 թ. փետրվարի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։