Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսն նոյեմբերի 13-ին ընդունել է Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ և կարևորել են արդարադատության ոլորտում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հաստատել փոխգործակցության օրակարգն ու հաճախակիացնել փոխայցելությունները:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նախարար Բեռնատոնիսը հաստատել է փոխշահավետ համագործակցության կարևորությունը և բարձր գնահատել բարեփոխումների շարունակական իրականացման Հայաստանի հանձնառությունը:
Քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: