«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:
Քաղաքապետարանը յուրաքանչյուր ընտանիքի տարեկան տրամադրել է միանվագ 10 300 դրամ, որը բաժանելով ամիսների՝ կկազմի շուրջ 860 դրամ: Ցուցակում ներառված է 200 հոգի, որոնցից 150-ին է օգնություն տրամադրվում, մնացածը Հայաստանում չեն:
Ինչ սկզբունքով է Վանաձորի քաղաքապետարանը բաժանում այդ գումարը, քանի հոգու է բաժանում, ինչ նպատակով են զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների ընտանիքները ծախսում սիմվոլիկ այդ գումարը, պարզել է ՀԺ-ն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում