Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը հունիսի 17-ին մեկնարկել է: Ծրագրի շրջանակում 50 մլն դրամ է փոխանցվելու զոհված 100 զինվորների ընտանիքներին:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմից:

 

Ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին: Նախորդ տարիներին 662 ընտանիք արդեն ստացել են դրամական աջակցություն' 100 մլն ընդհանուր դրամագլխով: