«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը շարունակվում է:
Այսօր, ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ դրամաբաշխություն, որի ընթացքում դրամական աջակցություն տրամադրվեց համայնքի I, II և III խմբի 30 զինհաշմանդամի:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում ու Արարատի մարզում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Բարեգործական ծրագրի շրջանակում հավաքված 50 մլն դրամը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Այս տարի ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով առաջկցություն կստանա 362 ընտանիք:
Ցուցակում ընդգրկված են.
- 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքները,
- ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված I խմբի բոլոր զինհաշմանդամները,
- ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամները: