Մեր տղաներին չեմ ասում, որ դադարեցնեն հացադուլը, բայց ուզում եմ, որ իմ եղբայրները առողջ լինեն: Այս մասին Ազտության հրապարակից լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Շահեն, որը այնտեղ էր հացադուլ հայտարարած երկու երիտասարդների համար աղոթելու նպատակով:
«Մենք գիտենք և պահքի, և ծոմի հրաշքը և այդ մեծ զորությունը, որ Աստված տվել է մեզ, այդ զորությունը ընդամենը փոքրիկ նպատակին ծառայեցնելը, կարծում եմ ճիշտ չէ: Այդ պատճառով ես ուզում եմ նրանց լինել ընկերակից և ավելի ճիշտ մեթոդներով աշխատել, այս է եղել իմ հիմնավորումը»,- ասաց նա:
Նա ասաց, որ գտնվում է Ազատության հրապարակում, քանի որ իրեն Մայր Աթոռից են ասել, որ լինի հացադուլ հայտարարած տղաներիր կողքին:
«Այս տղաների նպատակը բոլորինս է, մենք ճանապարհ ենք ընկել, և Աստված տա, որ տեղ հասնենք»,- նշեց Տեր Շահեն:
Վերջինս այն կարծիքին է, որ կորցնում ենք հայոց հողերը. «Մենք պետք է ուղղակի ուժեղանանք ու առաջ գնանք, հերիք է ողբանք կորցրածի համար, մազերը փիդենք»,- ընդգծեց Տեր Շահեն: