«Մենք» երիտասարդական նախաձեռնությունը և «Զոհված ու վիրավոր ազատամարտիկներիի ընտանիքների բարեգործական-իրավապաշտպան» ՀԿ-ն մարտի 22-26ը համատեղ իրականացնում են ակցիա՝ «Մենք մեր զինվորի կողքին են» խորագրով:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Արման Անդրեասյանը նշեց, որ այդ օրերին Հյուսիսային պողոտայում կտեղադրվեն արկղեր, որտեղ կհավաքվի այն ամենն, ինչ անհրաժեշտ է զինվորներին:
«Մենք մարտի 30-ին կգնանք ԼՂՀ, Ջաբրաիլի զորամաս՝ մեր զինվորներին ժպիտ պարգևելու համար։ Իսկ 22-26-ն անցկացվելիք ակցիայի ժամանակ, այն ինչ հավաքվեց, կտանենք մեզ հետ։ Նաև ուզում եմ նշել, որ մեզ հետ գալու են զինվորների մայրեր, իրենց որդիներին տեսնելու։ Սա էլ նրանց մեկամսյակի նվեր է մեր կողմից»,- ասաց Անդրեասյանը։
Նախաձեռնության անդամները ակնկալում են բոլորի ակտիվ մասնակցությունը։ Արման Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ իրենց գնալու և ԼՂՀ-ում երեք օր մնալու հարցում աջակցություն է ցուցաբերել ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որի համար շնորհակալ են։