Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 23-ին, «Ելք» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ:
ՀԱԿ անդամ, գրող-հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը, հարց ուղղելով ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, հետաքրքրվեց. «Ես ուզում եմ կրկնել Նիկոլ Փաշինյանի հարցը, որն ուղղված էր Անդրանիկ Քոչարյանին. կա՞ արդյոք որևէ ապացույց, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ զենք է կիրառել կամ որևէ զինված քայլեր է պլանավորել»:
Հարցը՝ որևէ զոհ զինված եղե՞լ է, թե՞ ոչ, Կարեն Բիշարյանը համարեց նախաքննության տվյալ և խուսափեց որևէ պատասխան հնչեցնել:
Առաքել Սեմիրջյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք զոհերի ծնողների նկատմամբ ճնշումներ եղե՞լ են:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: