Պարուսույց Կարեն Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարգելի Հայրենակիցներ,
այսօր <<Aysor. am>> և <<Panorama.am>> կայքերից տեղեկացա, որ ես իբրև թե միացել եմ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խաբանման միջոցը փոխելու՝ մշակույթի մի շարք գործիչների կողմից տարածված համապատասխան հայտարարությանը:
Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ես որևէ կոչ, առաջարկ չեմ արել, որևէ հայտարարությամբ հանդես չեմ եկել և որևէ հայտարարության տակ չեմ ստորագրել: Ես մշակույթի գործիչ եմ և երբեք չեմ զբաղվել և չեմ զբաղվում քաղաքականությամբ:
Հարգանքներով՝ ձեր Կարեն Գևորգյան»
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Այդ մարդկանց թվում է նաև Կարեն Գևորգյանը: