Ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Բալանյանն ահազանգում է. իրենց ծորակից կապույտ գույնի փրփրանման ջուր է հոսում.

«Հարգելի «Վեոլիա Ջուր», ինչո՞ւ է մեր ծորակից կապույտ ջուր հոսում»,- գրել է նա՝ կից ներկայացնելով լուսանկար:

ԼՈւՐԵՐ.com-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանիհետ:

Վերջինս նշեց, որ տեղյակ են խնդրին և ծառայությանն արդեն զբաղվում է այդ հարցով.

«Մենք գիտենք՝ սովորաբար ինչից է կապույտ ջուր հոսում ծորակից: Սա առաջին դեպքը չէ, նման դեպքեր ոչ հաճախ, բայց՝ լինում են: Որպես կանոն, դա հետևանք է այդ շենքում բնակվողներից մեկի լվացքի մեքենայի խափանման: Լվացքաջուրը պետք է անցնի կոյուղու խողովակով և որպեսզի հետադարձ չկատարի և լցվի մաքուր ջրի խողովակ, այնտեղ կա փական, որն, ըստ երևույթին, խափանվել է, չի գործել և ջուրը, որը պետք է գնար կոյուղի՝ հետ է վերադարձել ջրագիծ և նման խնդիր է առաջացրել: Տվյալ պահին որ բնակիչը բացեր ջուրը՝ նրա ծորակից կհոսեր այդ լվացքաջուրը: Դա ակնհայտորեն լվացքի ջուր էր՝ կապույտ և փրփուրով»,- ասաց Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ ջրի թունավորման խնդիր չկա. «Սա անհատական դեպք էր, մենք այլևս որևէ բողոք չենք ստացել: Նման պարագայում պետք է հարևաններին հարցնել՝ արդյոք նրանց լվացքի մեքենան սարքին է, թե ոչ»,- նշեց նա: