Սալոնիկում մետրոյի շինարարության ժամանակ հայտնաբերվել են հարյուր հազարավոր հնէաբանական գտածոներ և մի ամբողջ հին քաղաք: Այս մասին պատմել են շինարարական ընկերության ներկայացուցիչները «Ե՛վ հնություն‚ և՛ մետրո» մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Սալոնիկում մետրոյի շինարարությունը սկսվել էր 2006 թվականին‚ սակայն ձգձգվել էին հնէաբանական աշխատանքների և գտածոների մեծ ծավալի պատճառով: Հայտնաբերվել էին շուրջ 300 000 գտածոներ‚ իսկ վերջինը Աֆրոդիտայի արձանն էր:
Հնէաբանները հայտնաբերել են մ.թ.ա 316 թվականից առաջ մակեդոնական Կասսանդրա թագավորի՝ մինչև իշխանության գալու ժամանակների քաղաքը‚ հռոմեական ժամանակների գերեզմանատուն‚ բաց քաղաքային տարածություն‚ որում երևում է քաղաքի կազմակերպումը մինչև Սալոնիկի հիմնումը: