ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափից ոչ հեռու հայտնաբերվել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակների գերմանական սուզանավ եւ ամերիկյան առեւտրանավ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local պորտալին:

 

Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտություններով զբաղվող ԱՄՆ-ի ազգային վարչության մասնագետները կարողացել են երկու նավ հայտնաբերել Հյուսիսային Կարոլինայի ափից 48 կմ հեռավորության վրա: Նավերի միջեւ տարածությունը 240 մետր Է:

 

Նավերի բախումը տեղի Է ունեցել հուլիսի 15-ին, երբ Վիրջինիայի նահանգի Նորֆոլկ քաղաքից դեպի Ֆլորիդայի նահանգ մեկնած առեւտրանավերը հարձակման են ենթարկվել գերմանական U-576 սուզանավի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: