Ուկրաինական հետազոտողները Ղրիմի ափերի մոտ հայտնաբերել են սովետական սուզանավ, որն այդտեղ է մնացել Հայրենական Մեծ պատերազմից ի վեր: Այդ մասին հաղորդում է մշակութային ժառանգության պահպանման «АРК» կոմիտեն: Սուզանավը հայտնաբերվել է Տերխանկուտ հրվանդանի մոտ «Սոֆոկլ-1» ստորջրյա սարքի փորձարկման ժամանակ: Այն գտնվում է 52 մետր խորության վրա: Կոմիտեի տեղեկատվությամբ խոսքը «Щ-216» տիպի սուզանավի մասին է, որը անհետ կորել էր 1944թ.-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս: Նավը գտել են «Ստորջրյա հետազոտությունների սևծովյան կենտրոնի» աշխատակիցները: Կենտրոնի տնօրեն Սերգեյ Վորոնովը հայտնել է, որ «սուզանավը խորասուզվել է ոչ այնքան մեծ վնասվածքներով: Ջուրը նրա մեջ թափանցել է միայն մեկ բաժանմունքի մեջ: Մյուս 6 բաժանմունքները անվնաս են: Դա ակնհայտ երևում է ծովի հատակի վրա նավի պարկած դիրքից: Այն ոչ թե մխրճված է հատակի մեջ, այլ ուղղակի տեղավորված է հատակի վրա»: Վորոնովը տեղեկացրել է նաև, որ հիմա նախապատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթեր՝ սուզանավը ծովից հանելու համար: Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլյովը այս գտածոն համարել է «Ուկրաինայի համար նշանավոր իրադարձություն»: «Անհրաժեշտ է գտնել անձնակազմի հարազատներին և վերահուղարկավորել զոհվածների մասունքները: «lenta.ru»-ն նշում է, որ սուզանավի անձնակազմը բաղկացած է եղել 47 մարդուց: Հաղորդագրությունը նաև նշում է, որ խորտակված նավի բարձրացման աշխատանքները կսկսվեն այս ամառ: Հետագայում պլանավորվում է, որ սուզանավը կվերածվի թանգարանի: «Շչուկա» տիպի սուզանավերն ակտիվորեն մասնակցել են Հայրենական պատերազմի ծովամարտերին: Կռված 44 «Շչուկա»-ներից 31-ը մարտերի ընթացքում շարքից դուրս են հանվել: 2002թ.-ին այս տիպի խորտակված մի սուզանավ էլ հայտնաբերվել է Բուլղարիայի ափերին՝ տեղացի ձկնորսների կողմից:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18263
Առաջարկում ենք նաև
19/09/17 18:46
Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է 1-ին համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով
17/04/23 16:59
Սիցիլիայի ափերի մոտ երկու տոննա կոկաին է հայտնաբերվել
27/04/20 22:57
Տիտանիկից ահարկու. 79 տարի անց հայտնաբերվել է Սև ծովում խորտակված «Արմենիա» շոգենավը (տեսանյութ)
05/10/15 11:14
Լիբիայի ափերի մոտ շուրջ 100 փախստականի դի է հայտնաբերվել
07/05/14 10:30
Խորտակված «Սևոլ» լաստանավում հայտնաբերվել են ուղեւորների եւ անձնակազմի անդամների 268 մարմիններ
07/07/13 18:30
Ղրիմի ափերին 1944-ին անհետացած սուզանավ են հայտնաբերել
16/10/24 14:13
Քասախի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած մի աղջիկ, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan
30/09/24 14:00
Արարատ քաղաքի ջրատարում հայտնաբերվել է դի
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան