Սան Ֆրանցիսկոյի ծոցում (Կալիֆոռնիայի նահանգ) հայտնաբերվել Է ամերիկյան «Քաղաք Ռիո դե Ժանեյրո» շոգենավը, որը ջրասույզ Է եղել 1901 թվականի փետրվարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է San Francisco Chronicle թերթը՝ վկայակոչելով Օվկիանոսի եւ մթնոլորտի հիմնախնդիրների վարչության մասնագետներին:
Աղետի հետեւանքով զոհվել Է 128 մարդ: Նավի գտնվելու վայրը մնացել Էր ամենամեծ առեղծվածներից մեկը Կալիֆոռնիայի նավագնացության պատմության մեջ:
Հրատարակության տվյալներով՝ նավապետ Ուիլյամ Ուարդի սխալի պատճառով խորտակված նավը հաջողվել Է հայտնաբերել մեկ ամիս առաջ: Շոգենավը գտել են բատիսկաֆի եւ «ԿոդաՕկտոպուս» սարքավորանքի միջոցով՝ Սան Ֆրանցիսկոյից ընդամենը մեկ կիլոմետր հեռու՝ 87 մետր խորության վրա: Նավը թաղված Է կավի հաստ շերտի տակ: Այժմ գիտնականներն ունեն դրա 3D-լուսանկարները, ինչպես նաեւ հիդրոլոկատորների միջոցով ստացված պատկերները:
«Քաղաք Ռիո դե Ժանեյրոն» տեղափոխում Էր 210 ուղեւորների եւ անձնակազմին: Այն մեկնել Էր Չինաստանից ԱՄՆ՝ Ճապոնիայում եւ Հավայան կղզիներում կանգառներով:
1901 թականի փետրվարի 22-ի վաղ առավոտյան նավը բախվել Է ժայռերի եւ 10 րոպեում ջրասույզ եղել: Փրկվել Է 82 ուղեւոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: