Հաագայի Խաղաղության պալատի մոտից Նիդերլանդների հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ մեկնարկեց քայլարշավ-ցույց' սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները քայլարշավով շարժվում են դեպի Ադրբեջանի դեսպանություն:

Մասնակցում են «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի, Հայ դատի հանձնախմբի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները: Ցույցի գլխավոր պահանջն ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Ցուցարարները պահանջում ենք հարգել Արցախի ժողովրդի իրավունքը:

Ավելի վաղ Հոլանդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի դեսպանության առջև ելույթ է ունենալու ադրբեջաներեն' հուսալով, որ գոնե այսպես հայության պահանջներն ավելի հասկանալի լինեն։