Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին հանրահավաք և բողոքի ցույց է կազմակերպել Հաագայում գտնվող' Ադրբեջանի դեսպանության առջև: Ցույցը նվիրված էր 1988 թվականի սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին և ընդդեմ Արցախի հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության: Հոլանդիայի բոլոր նահանգներից հարյուրի հասնող ցուցարարներ Հաագա էին եկել և, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, բողոքի հզոր ցույց են անկացրել: Ելույթ է ունեցել նաև ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության «Գարեգին Նժդեհ» կազմակերպության անդամները, դատապարտել Ադրբեջանի նենգ քաղաքականությունը՝ պատմությունը կեղծելու, սեփական ժողովրդին և աշխարհին մոլորության մեջ գցելու փորձերը:
Հայ Դատի հանձնախմբի կողմից նախօրոք դիմում էր կատարվել Ադրբեջանի դեսպանություն պահանջագիր ներկայացնելու համար, սակայն այն մնացել էր անպատասխան: Ցուցարարների և ամբողջ հոլանդահայության անունից պահանջագիրն ընթերցվել և մուտքագրվել է դեսպանության փոտարկղը: