Մարտի 2-ին Ուկրաինայում գործող հայկական բոլոր եկեղեցիներում տեղի կունենա հիշատակի եւ հոգեհանգստյան արարողություն' նվիրված Սումգայիթյան ջարդերի զոհերի 26-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուկրաինայում գործող «Անալիտիկա» տեղեկատվական կայքի խմբագիր Մարատ Հակոբյանն ասաց, որ երկրի բազմաթիվ շրջաններում կկազնակերպվեն միջոցառումներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, վավերագ րական ֆիլմերի դիտումներ եւ մոմավառություն:

 

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: