Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարվեստի կաղնու' ՀՀ Ժողովդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր' գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչև վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերին:

Ցավակցում ենք բոլորիս' հարազատներին, աշակերտներին ու նրա գնահատողներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին