ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության՝ օրերս կայացած Գերագույն ժողովն ընտրել է Գերագույն մարմնի նոր կազմ:
Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ ԳՄ մամլո դիվանից, ԳՄ կազմում ընդգրկված են Աղվան Վարդանյանը (ներկայացուցիչ), Միքայել Մանուկյանը, Հրաչ Թադևոսյանը, Պետրոս Մեղրյանը, Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Արսեն Համբարձումյանը, Գագիկ Գևորգյանը, Աշոտ Փափազյանը, Սամվել Երանյանը, Ռոմիկ Մանուկյանը: