Համացանցում է հայտնվել բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է փետրվարի 26-ին Երևանում տեղի ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի անտանգության աշխատակցի մասնակցությամբ վթարը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։