«Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանն, ապա ո՞վ։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ պատասխանատվությունը պետք է հանձնել Նիկոլ Փաշինյանին»,-նշում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը և հավելում, որ պետք է հուսալ, որ Նիկոլ Փաշինյանը չի ձախողի, քանի որ այս ողջ պայքարի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր հավատալիքների և պլանների հարցում եղել է կայուն և հաստատակամ։ 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ քաղաքագետը նշեց, որ Սերժ Սարգսյանը դեռ չի հեռացել, քանի որ  Սերժ Սարգսյանն ամբողջ մի բուրգ է՝ մոնոլիտ կառույց, որը դեռ չի քանդվել․ «Սերժ Սարգսյանը բուրգի գագաթն է միայն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն է և ցավոք սրտի, Սերժ Սարգսյան դարձավ նաև Կարեն Կարապետյանը»։Image result for Հայկ Մարտիրոսյան

 

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը ծառայեց ՀՀԿ-ին, մասնակցեց նրանց բոլոր կեղծիքներին․ Կարեն Կարապետյանը գիտակցում է, որ Սերժ Սարգսյանը փչացրեց իր իմիջը, օգտագործեց իրեն, սակայն Կարապետյանը նաև հաշվարկներ ունի, որից ելնելով էլ երեկ փորձեց դիմել հակահեղափոխություն։ 

«Իշխանական միջանցնքներում կատարվում է հեղափոխություն Սամվել Կարապետյանի և Կարեն Կարապետյանի մասնակցությամբ՝ Սերժ Սարգսյանից հնարավորին արագ ազատվելու համար։ Հիմա Կարեն Կարապետյանը հենվում է ՀՀԿ-վրա, որին խորապես ատում է, և նրանց  իշխանության մեջ պահելով, փորձում է ինքը ևս մնալ իշխանության։ Այն, ինչ երեկ տեղի էր ունեում Կարեն Կարաեւտյանի կողմից, հակահեղափոխության փորձ է, որը խիստ վտանգավոր է»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ից ազատվելու այլընտրանք Հայաստանը չունի։ 

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների, երեկ ՀՀԿ-ականները ցանկացել են Կարապետյանին հրավիրել խորհրդարան, հանդիպել նրա հետ, բայց նրան գտնել չի հաջողվել և ՀՀԿ-ականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Կարապետյանից: Հիշեցնենք, որ ավելի ուշ Սերժ Սարգսյանն է հանդիպել կուսակիցների հետ. բացի այն, որ նա հայտարարել է ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին, նաեւ ակնարկել է ՀՀԿ-ի` «այժմյանից տարբերվող դերակատարության մասին». ոմանք ենթադրում են, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում»: