SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Ռոբերտ Օհանյանին, 38-ամյա Մանվել Գիժլարյանին և Գուրգեն Աբգարյանին։

Նրանք  կասկածվում են որսագողություն կատարելու մեջ։ 

Պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։ 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը, որով կատարել են իրենց սև գործը։ 

Փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որի արդյունքում պետք է պարզվի նաև պետությանը պատճառված վնասի չափը։

Ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։